Աշխարհ

23.06.2017 15:40


Ադրբեջանում բացվել են ձեռքի նռանականետերի զինամթերքի արտադրության արտադրամասեր

Ադրբեջանում բացվել են ձեռքի նռանականետերի զինամթերքի արտադրության արտադրամասեր

Հունիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Շիրվան քաղաքում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Շարղ» գիտահետազոտական ընկերության՝ նռնականետների զինամթերքի արտադրության գործարաններ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

Նշվում է, որ գործարանում արտադրելու են նշված նռանականետի տարբեր տեսակի նռնակներ:

  • Տրամաչափը՝ 40մմ,
  • Զանգվածն առանց նռնակների՝ 6,7 կգ,
  • Երկարությունը հավաքված՝ 525մմ,
  • Երկարությունը՝ (խզակոթը բացած)՝ 764 մմ,
  • Հեռահարությունը՝ մինչև 400մ,
  • Կրակի տեմպը՝ 12 կրակոց/րոպե,
  • Նռնակի թռիչքի սկզբնական արագությունը՝ 75 մ/վյրկ:

Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ադրբեջանում արտադրելու են նշված նռնականետների բեկորային, կումուլյատիվ-բեկորային, լուսավորող (պարաշյուտով իջնող) նռնակներ, ծխագլաններ:

Գործարանում կա 40 աշխատող: Տարեկան մեկ հերթափով աշխատելու դեպքում նախատեսվում է արտադրել 15 հազար նռնակ: Թեև Ադրբեջանի նախագահի կայքի հայտարարությունում նշվում, որ նռնակները իրենցն են, սակայն այդ մասին հավելյալ տեղեկություն չհաջողվեց գտնել:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը