Լրահոս

21.01.2010 12:04


Հասարակական կազմակերպությունները նոր օրինագծի դեմ

Հասարակական կազմակերպությունները Հայաստանի կառավարությունից և Ազգային ժողովից պահանջում են ետ կանչել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կազմակերպել տվյալ օրինագծի լայն հասարակական քննարկում: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) ցուցակով օրինագծի վերաբերյալ իրենց բացասական կարծիքն են հայտնել ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ:

Հիմնադրամի հետ միաժամանակ այդ օրինագծի դեմ ստորագրահավաք է սկսվել նաեւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից: Քաղաքացիական ակտիվության ալիքը բացատրվում է նրանով, որ հասարակությունը նոր օրինագծում  վտանգ է տեսնում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման համար: Քաղաքացիական հասարակության նկատմամբ չինովնիկների կողմից վերահսկողություն սահմանելն իր հետ բերում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների քանդում՝ փոխարինելով կեղծ ժողովրդավարական գործընթացներով, ինչը վերջիվերջո կարող է հանգեցնել նեոբոլշեվիզմի վերադարձին:

Այս խորագրի վերջին նյութերը