Իվանկա Թրամփին դատարան են կանչել կոշիկի դիզայնի գրագողության գործով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր, ձեռնարկատեր Իվանկա Թրամփին դատարան են կանչել կոշիկի դիզայնի գրագողության գործով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Aquazzura Italia SRL-ի ներկայացուցիչները դատի են տվել Իվանկային և նրա IT Collection LLC ընկերությանն ու կոշիկներ արտադրող Marc Fisher Holdings-ին՝ պնդելով, որ նրանք պատճենել են իրենց Wild Thing կոշիկների դիզայնը։ Խոսքը 785 դոլար արժողությամբ բարձրակրունկ բոկոտիների մասին է։ Հայցվոր կողմը պնդում է, որ Իվանկան պատրաստել է նույն կոշիկը, սակայն130 դոլարով։
Իվանկան փորձել է հրաժարվել դատարան ներկայանալուց՝ պատճառաբանելով, որ չափազանց զբաղված է, սակայն Մանհեթենի շրջանային դատարանը պարտավորեցրել է նրան երկու ժամ տրամադրել գործի հետ կապված հարցերին պատասխանելու համար։

7or.am