ԱՄՆ դեսպանատան մոտ այրվել է մոտ 700 քմ խոտածածկույթ
Հունիսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «ԱՄՆ դեսպանատան» մոտակայքում՝ մոտ 700 քմ, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 1600 քմ, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի մոտակայքում՝ մոտ 1200 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: