Լրահոս

21.01.2010 12:24


Ինչո՞ւ է լռում սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը

Վերջին օրերին բնակչության շրջանում հաճախակիացել են խոսակցությունները, թե Հայաստանում կրկին երկրաշարժ է սպասվում։ Ու նույն խոսակցությունների համաձայն' երկրաշարժի էպիկենտրոնը կրկին Գառնին է լինելու։ Հիշեցնենք, որ կիրակի օրը Գառնիում 4 բալանոց երկրաշարժ էր տեղի ունեցել։

Այսօր առավոտվանից այդ լուրերը ճշտելու համար «7օր»-ը փորձում է կապ հաստատել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության աշխատակիցների հետ։ Սակայն այնտեղից ընդամենը մեկ անգամ պատասխանեցին' ասելով, թե ծառայության պետ Ալվարո Անտոնյանը Հայաստանում չէ, և խորհուրդ տվեցին զանգահարել պետի տեղակալին։ Իսկ պետի տեղակալի հեռախոսը շարունակ լռում էր։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը