Այսօր, «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ Ռ.Թորոսյանի կողմից Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Վարչական դատարանի նախագահը կայացրել է ակնհայտ անարդար որոշումներ, ինչպես նաև, ցուցաբերելով պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահումներ, էական վնաս է հասցրել հասարակության օրինական շահերին:
Հաղորդման պատճենը ուղարկվել է նաև ՀՀ Արդարադատության խորհրդի Կարգապահական հանձնաժողովին:
Խնդրիէությունը - 2010թ. հունվարի 1-10 ժամանակահատվածում Վարչական դատարանը չի աշխատել և նրան հասցեգրված հայցադիմումները թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունում կատարված ապօրինությունների վերաբերյալ, օրենքով սահմանված ժամկետներում, ստիպված, ներկայացվել են այդ օրերին նույնպես չաշխատող Հայփոստին, որը միայն առաքանիներ էր ընդունում, այսինքն առաքումներ չի իրականացրել: Սակայն, քվեարկությունից հետո, մի շարք գործերում նախագահող ՎԴ նախագահի կողմից, այդ հայցադիմումները կամ դրանց վարույթ ընդունելը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «առարկայազուրկ են», քանի որ քվեարկությունն արդեն ավարտվել է: Այսինքն, իր անգործությունը (դատարանի չաշխատելը) հիմք է ընդունել Ռ.Թորոսյանի օրինական հայցադիմումների մերժման համար:
Ավելին, վարույթ ընդունելու մերժման մասին որոշումները ժամանակին չի տրամադրել հայցվորին' չապահովելով հայցադիմումների քննությունը մինչև քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը: Նշենք նաև, որ այդ հայցադիմումների քննությունը պետք ավարտվեր անգամ մինչև քվեարկությունը:
Արդյունքում, ԸԸՀ տեղեկատվություն է ներկայացվել այն մասին, որ Վարչական դատարանում չկան չքննված հայցադիմումներ, ինչն էլ հնարավորություն է տվել ԸԸՀ-ին ժամանակից շուտ ամփոփել ընտրության արդյունքները:
Դիմում Հատուկ քննչական ծառայությանը
Այսօր, «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ Ռ.Թորոսյանի կողմից Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Վարչական դատարանի նախագահը կայացրել է ակնհայտ անարդար որոշումներ, ինչպես նաև, ցուցաբերելով պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահումներ, էական վնաս է հասցրել հասարակության օրինական շահերին:
Հաղորդման պատճենը ուղարկվել է նաև ՀՀ Արդարադատության խորհրդի Կարգապահական հանձնաժողովին:
Խնդրի էությունը - 2010թ. հունվարի 1-10 ժամանակահատվածում Վարչական դատարանը չի աշխատել և նրան հասցեգրված հայցադիմումները թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունում կատարված ապօրինությունների վերաբերյալ, օրենքով սահմանված ժամկետներում, ստիպված, ներկայացվել են այդ օրերին նույնպես չաշխատող Հայփոստին, որը միայն առաքանիներ էր ընդունում, այսինքն առաքումներ չի իրականացրել: Սակայն, քվեարկությունից հետո, մի շարք գործերում նախագահող ՎԴ նախագահի կողմից, այդ հայցադիմումները կամ դրանց վարույթ ընդունելը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «առարկայազուրկ են», քանի որ քվեարկությունն արդեն ավարտվել է: Այսինքն, իր անգործությունը (դատարանի չաշխատելը) հիմք է ընդունել Ռ.Թորոսյանի օրինական հայցադիմումների մերժման համար:
Ավելին, վարույթ ընդունելու մերժման մասին որոշումները ժամանակին չի տրամադրել հայցվորին' չապահովելով հայցադիմումների քննությունը մինչև քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը: Նշենք նաև, որ այդ հայցադիմումների քննությունը պետք ավարտվեր անգամ մինչև քվեարկությունը:
Արդյունքում, ԸԸՀ տեղեկատվություն է ներկայացվել այն մասին, որ Վարչական դատարանում չկան չքննված հայցադիմումներ, ինչն էլ հնարավորություն է տվել ԸԸՀ-ին ժամանակից շուտ ամփոփել ընտրության արդյունքները:
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ