Մոսկվայում 57-ամյա հայ գործարար է սպանվել (տեսանյութ)
Հունիսի 27-ի առավոտյան Մոսկվայի Վերեյսկայա փողոցում, իր գրասենյակի հարևանությամբ գնդակահարվել է գործարար Վաչիկ Խաչիկի Աբգարյանը։ Հաղորդում է «Sputnik»-ը:
Մի խումբ անձինք հրազենից կրակ են բացել գործարարի ուղղությամբ։ Աբգարյանը վիրավորվել է կրծքավանդակից, տեղափոխվել հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
57-ամյա Վաչիկ Աբգարյանը ՌԴ–ում զբաղվում էր շինարարական բիզնեսով։ Նա 2002թ–ին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում էր «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը: