Խորհրդարանական վերջին ընտրությունները էական ազդեցություն թողեցին քաղաքական և ընդհանրապես՝ հասարակական դաշտի վրա:
Ընտրակաշառքային հարձակման ու «ռեյտինգային» հանցագործների միջոցով քաղաքականությունը «պաշտոնապես» փոխարինվեց առևտրային հարաբերությամբ: Առևտրային հարաբերություն, որի էությունը հետևյալն է՝ ընտրողը քաղաքական կենդանուց վերածվում է ընդամենը շնչող էակի՝ դրա դիմաց ստանալով իր 10.000 դրամը: Նրանք, ովքեր չընդունեցին այս պայմանը, միևնույն է դարձան ընդհանուր գործընթացի զոհը:
Եվ այսպես, 2017-ի ապրիլին ընտրական ինստիտուտը օրենքի ուժով ոչնչացվեց (մեր ողջույնները Ընտրական նոր օրենսգիրքը գովերգող ընդդիմադիր ուժերին):
Մեկ այլ բան էլ տեղի ունեցավ 2017-ի ապրիլից հետո: Եթե մինչև այդ մեր հանրությունն ամեն անգամ սպասում էր իր «Գոդոյին», որպեսզի նա գա ու փրկի և «Գոդոն», ինչպես ՍեմյուելԲեքեթի հայտնի ստեղծագործության մեջ, չէր գալիս, ապա հիմա այնպես է արվել, որ մեր հանրության այն հատվածը, որը մշտապես փրկչի է սպասում, արդեն «Գոդոյին» չի սպասում: Դա, ի դեպ, միգուցե այնքան էլ վատ չէ, քանզի «Գոդոյին» սպասելու փոխարեն (նա միևնույն է չի գալիս) ավելի լավ է սեփական ուժերին ապավինել և նոր տնտեսաքաղաքական օրակարգի պահանջ ներկայացնել, քան թե ամեն անգամ «Գոդոյին» սպասել ու հետո նյարդայնանալ, թե ինչու նա չեկավ:
Քաղաքական նոր խաղի կանոններով «Գոդոն» պետք է գա արդյունավետ թիմի, նոր մոտեցումների ու գաղափարների և ճիշտ կառավարման տեսքով: Ասել է թե՝ «Գոդոյին» պետք չէ սպասել: «Գոդոն» թող ամեն մեկն իր մեջ փնտրի ու ներկայանա իր ասելիքով:
«Գոդոյին» չսպասելիս
Խորհրդարանական վերջին ընտրությունները էական ազդեցություն թողեցին քաղաքական և ընդհանրապես՝ հասարակական դաշտի վրա:
Ընտրակաշառքային հարձակման ու «ռեյտինգային» հանցագործների միջոցով քաղաքականությունը «պաշտոնապես» փոխարինվեց առևտրային հարաբերությամբ: Առևտրային հարաբերություն, որի էությունը հետևյալն է՝ ընտրողը քաղաքական կենդանուց վերածվում է ընդամենը շնչող էակի՝ դրա դիմաց ստանալով իր 10.000 դրամը: Նրանք, ովքեր չընդունեցին այս պայմանը, միևնույն է դարձան ընդհանուր գործընթացի զոհը:
Եվ այսպես, 2017-ի ապրիլին ընտրական ինստիտուտը օրենքի ուժով ոչնչացվեց (մեր ողջույնները Ընտրական նոր օրենսգիրքը գովերգող ընդդիմադիր ուժերին):
Մեկ այլ բան էլ տեղի ունեցավ 2017-ի ապրիլից հետո: Եթե մինչև այդ մեր հանրությունն ամեն անգամ սպասում էր իր «Գոդոյին», որպեսզի նա գա ու փրկի և «Գոդոն», ինչպես Սեմյուել Բեքեթի հայտնի ստեղծագործության մեջ, չէր գալիս, ապա հիմա այնպես է արվել, որ մեր հանրության այն հատվածը, որը մշտապես փրկչի է սպասում, արդեն «Գոդոյին» չի սպասում: Դա, ի դեպ, միգուցե այնքան էլ վատ չէ, քանզի «Գոդոյին» սպասելու փոխարեն (նա միևնույն է չի գալիս) ավելի լավ է սեփական ուժերին ապավինել և նոր տնտեսաքաղաքական օրակարգի պահանջ ներկայացնել, քան թե ամեն անգամ «Գոդոյին» սպասել ու հետո նյարդայնանալ, թե ինչու նա չեկավ:
Քաղաքական նոր խաղի կանոններով «Գոդոն» պետք է գա արդյունավետ թիմի, նոր մոտեցումների ու գաղափարների և ճիշտ կառավարման տեսքով: Ասել է թե՝ «Գոդոյին» պետք չէ սպասել: «Գոդոն» թող ամեն մեկն իր մեջ փնտրի ու ներկայանա իր ասելիքով:
Կորյուն Մանուկյան