ԱՄՆ 11-ամյա քաղաքացին քթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Հրազդան ԲԿ
shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Հրազդան բժշկական կենտրոն տեղափոխված ԱՄՆ քաղաքացու՝ մարմնական վնասվածքներ ստանալու փաստով: Ժամը 12:30-ի սահմաններում «քթի սալջարդ» ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչ, 11-ամյա Անդրե Մինասյանը:
Վերջինը հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12:00-ի սահմաններում՝ Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի լողավազանում ջրի գնդակով խաղալիս:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մինասյանը սովորում է Կալիֆոռնիա նահանգի Շերման Մադիան դպրոցի 6-րդ դասարանում և այս օրերին ամառային հանգիստն է անցկացնում իր հարազատների հետ Ծաղկաձորում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։