Աշխարհ

02.07.2017 00:03


Մեքսիկայում անհայտ անձինք կրակ են բացել բարի այցելուների և անվտանգության աշխատակիցների ուղղությամբ (տեսանյութ)

Մեքսիկայում անհայտ անձինք կրակ են բացել բարի այցելուների և անվտանգության աշխատակիցների ուղղությամբ (տեսանյութ)

Մեքսիկական Չիուաուա նահանգի բարերից մեկում անհայտ անձինք կրակ են բացել այցելուների և անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Առնվազն 3 մարդ զոհվել է, ևս 3-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Հանցագործներին փորձել է դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկանության աշխատակցուհին, սակայն նա ծանր վիրավորում է ստացել և ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։

Լրատվամիջոցները գրում են, որ տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, կապված է թմրամիջոցների հետ։

Այդ նույն նահանգում գտնվող Սյուդադ-Խուարես քաղաքը 2008-2010թթ․ համարվում էր աշխարհում ամենավտանգավորը։ Նարկոբարոնների բախումների պատճառով այնտեղ ամեն օր 600 սպանություն է տեղի ունենում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը