Աշխարհ

03.07.2017 15:45


Ադրբեջանի ՊՆ-ն զինվորների ծնողներին կոչ է արել կապի միջոցներով չքննարկել ռազմական թեմաներ

Ադրբեջանի ՊՆ-ն զինվորների ծնողներին կոչ է արել կապի միջոցներով չքննարկել ռազմական թեմաներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորների ծնողներին կոչ է արել հեռախոսով չքննարկել զինվորական ծառայության հետ կապված թեմաներ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական turan.az-ը:

«Ռազմական ծառայությանը վերաբերող թեմաներ հեռախոսով և սոցիալական կայքերով մի քննարկեք»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն ծնողներին հորդորել է նաև չհրապարակել զորամասերի, զենքերի, ռազմական սարքավորումների և հենց զինծառայողների նկարները, չնշել զորամասերի տեղակայման վայրերը:

Ավելի վաղ հայկական կողմը բազմիցս հրապարակել է հեռախոսազրույցներ, որոնցում ադրբեջանցիները խոսում են շփման գծում տիրող իրավիճակի և իրենց կորուստների մասին, ինչը խուճապ է առաջացրել ադրբեջանական ՊՆ-ում:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը