Ինչն է եղել նորածին երեխայի մահվան պատճառը. փոքրիկի հայրը մանրամասներ է պատմում
Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածնի մահվան դեպքը առեղծված է դարձել:Մեկ օրական փոքրիկը, ըստ նախնական տեղեկությունների, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել:ArmLur.am-ի հետ զրույցում փոքրիկի հայրը` Ռուստամը, հայտնեց, որ կնոջ` Անիի հղիությունն առանց խնդիրների է անցել: Իսկ ծնունդն անսպասելի է տեղի ունեցել` հղիության 6-րդ ամսում․
«Հղիությունը շատ լավ էր անցնում, որևէ խնդիր կամ գանգատ չի եղել: Թե ինչու է ծննդաբերությունն այդքան վաղ եղավ, դեռևս հայտնի չէ: Փորձաքննության պատասխաններին ենք սպասում: Վարկած կա, որ թոքի հետ կապված է եղել խնդիրը»:
Հոր փոխանցմամբ` երեխայի քաշը պակաս է եղել: Բուժման նպատակով երեխան տեղափոխել է Գյումրու Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք, սակայն ճանապարհին մահացել է:
Ինչն է եղել նորածին երեխայի մահվան պատճառը. փոքրիկի հայրը մանրամասներ է պատմում
Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածնի մահվան դեպքը առեղծված է դարձել: Մեկ օրական փոքրիկը, ըստ նախնական տեղեկությունների, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել: ArmLur.am-ի հետ զրույցում փոքրիկի հայրը` Ռուստամը, հայտնեց, որ կնոջ` Անիի հղիությունն առանց խնդիրների է անցել: Իսկ ծնունդն անսպասելի է տեղի ունեցել` հղիության 6-րդ ամսում․
«Հղիությունը շատ լավ էր անցնում, որևէ խնդիր կամ գանգատ չի եղել: Թե ինչու է ծննդաբերությունն այդքան վաղ եղավ, դեռևս հայտնի չէ: Փորձաքննության պատասխաններին ենք սպասում: Վարկած կա, որ թոքի հետ կապված է եղել խնդիրը»:
Հոր փոխանցմամբ` երեխայի քաշը պակաս է եղել: Բուժման նպատակով երեխան տեղափոխել է Գյումրու Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք, սակայն ճանապարհին մահացել է:
Մանրամասները՝ ArmLur.am-ում։