Աշխարհ

04.07.2017 11:59


Չելյաբինսկում խեղդված երեխաներից մեկի մարմինը մայրն է դուրս բերել գետից. նոր մանրամասներ

Չելյաբինսկում խեղդված երեխաներից մեկի մարմինը մայրն է դուրս բերել գետից. նոր մանրամասներ

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում այսօր առավոտյան ավարտվել են տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով գետում խեղդվածների որոնողափրկարարական աշխատանքները: Newsbook.am-ը գրում է, որ www.1obl.ru-ի փոխանցմամբ՝ մահացել է 7 անձ:

Նավակում եղածների թվաքանակը նախատեսվածից ավելին է եղել, ինչի արդյունքում էլ նավակը սուզվել է: Լրատվամիջոցին ընտանիքի հարազատներից մեկը՝ Մամիկոն Օսիպյանը, պատմել է, որ եղբայրներից մեկն ընտանիքով որոշել էր տեղափոխվել Կրասնոդարի մարզ, այնտեղ տուն էին կառուցել, սակայն, ցավոք, չհասցրին: Այդ ընտանիքից մնացել է միայն կինը՝ նա կորցրել է ամուսնուն և երկու տղաներին՝ 2-ամյա Արսենին ու 15-ամյա Արտյոմին: Նրա ամուսինը շտապել է փրկել խեղդվող եղբայրներին ու իր որդիներին, բայց, դժբախտաբար, չի կարողացել, ինքն էլ խեղդվել է: Օսիպյանի խոսքով՝ կինն այժմ շոկային վիճակում է, կորցրել է խոսելու ունակությունը:

«Իր ձեռքերով գետից դուրս է բերել փոքր որդու մարմինը, բայց նա արդեն անկենդան է եղել, չեն հասցրել փրկել կյանքը»,- պատմել է ընտանիքի բարեկամը: Մահացածների մասին նրանց հարազատները, հարևանները, գործընկերներն ու դասընկերները միայն ջերմ են խոսում: Երեխաները զբաղվում էին սպորտով, սովորում՝ գերազանց: Խեղդված տղաներից մեկը մարզի մրցումներում կարատեի չեմպիոն էր: Հայտնի է նաև զոհվածների և տուժածների ինքնությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ փրկվածների անուններն են Նառա, Ստելլա, Լյովա և Անգելինա. նրանք հոսպիտալացվել են: Իսկ զոհվածների անուններն են Արման, Արսեն, Դավիթ, Արտյոմ, Էլեն, Արսեն, Արթուր: Բոլորը հայեր են: Ստացված տեղեկություններով՝ վանաձորցիներ, որոնք վերջին տարիներին էին տեղափոխվել ՌԴ:

Այս խորագրի վերջին նյութերը