Հրազդանի քաղաքապետի ազգականը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ հուլիսի 4-ին, վրարեթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Սևակ Դանիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 58-ամյա Գրիգոր Մարգարյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթրակվածին տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոցից հայտնել են, որ Գ. Մարգարյանը ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտից տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում՝ որպես փորձաքրեագետ և նա Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր թոռն է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։