Աշխարհ

04.07.2017 14:26


Հունական կողմը կրակ է բացել Հռոդոս կղզուն մոտեցած թուրքական նավի վրա

Հունական կողմը կրակ է բացել Հռոդոս կղզուն մոտեցած թուրքական նավի վրա

Հուլիսի 3-ին Էգեյան ծովում հունական առափնյա անվտանգության ուժերը կրակ են բացել թուրքական դրոշ կրող բեռնանավի վրա:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը: Թուրք նավապետ Սամի Քալքավանի խոսքով՝ հունական Հռոդոս կղզուց երեք կիլոմետր հեռավորության վրա հունական նավը իրենցից պահանջել է նավահանգիստ մտնել՝ խուզարկության նպատկով: Մերժում ստանալով՝ հունական անվտանգության ուժերը կրակ են բացել. նախ օդ են կրակել, հետո՝ թուրքական բեռնանավի ուղղությամբ:

Բեռնանավը, թեև լուրջ վնաս չի ստացել, բայց բացված կրակի արդյունքում դրա վրա 16 անցք է բացվել: Այս պահին այն նահանջել է թուրքական ջրեր:

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է հունական կողմի այս քայլը. «Մենք դատապարտում ենք հույն պաշտոնյաների՝ մարդկային կյանքին որևէ կարևորություն չտվող այդ քայլը: Ինչ պատճառով էլ որ լինի՝ դրան որևէ հիմնավոում տալ հնարավոր չէ», -ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ միջադեպից հետո թուրքական զինված ուժերը մեկ հարձակողական նավակ և երկու առափնյա անվտանգության նավակ են բերել նշված տարածք:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը