Խոշոր ավտովթար Երևանում, կան վիրավորներ. X6-ը պատկանում է «Աստղիկ» ԲԿ գլխավոր բժշկին
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Վերսալ կահույքի սրահի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Հարություն Ավագյանի վարած BMW X6 մակնիշի 60 OQ 006 համարանիշի և Արարատի մարզի Ավշար գյուղի բակիչ, 37-ամյա Լիպարիտ Մնացականյանի վարած ВАЗ-2109 մակնիշի 34 LN 621 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 09-ի ուղևորներ՝ Ավշար գյուղի բնակիչներ, 71-ամյա Ժենիկ Մնացականյանն ու 39-ամյա Հասմիկ Տեր-Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW X6-ը պատկանում է Աստղիկ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, 45-ամյա Ասատուր Ասատրյանին: Ըստ տեղեկությունների՝ նա ավտոմեքենայում չի եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։