Գետամեջի թռչնաֆաբրիկայի մոտ այրվել է 4000 քմ խոտածածկույթ
Հուլիսի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-րդ կմ-ին հարակից տարածքում այրվել է մոտ 2500 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում՝ 1 հա, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Ջերմուկ 141-րդ կմ-ին՝ 200 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում՝ մոտ 12500 քմ, Գետամեջ գյուղի թռչնաֆաբրիկայի մոտակայքում` 4000 քմ, Սյունիքի մարզի Սզնակ գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 2 հա, Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասին հարակից տարածքում՝ 300 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: