Հարցազրույց գրող, գրականության և հրապարակախոսության ոլորտում «Ժամանակի գետը» գրքի համար 2009թ. ՀՀ պետական մրցանակի արժանացած ՎահագնԳրիգորյանի հետ
-Սպասո՞ւմ էիք, որ կարժանանաք ՀՀ նախագահի մրցանակին։
-Դե եթե գիրքը ներկայացված էր մրցանակի, ապա, բնականաբար, ակնկալիք կար։ Հնարավոր է՝ ստանաս, հնարավոր է՝ ոչ։ Ես դրան շատ հանգիստ էի վերաբերվում։ Անկեղծ, նույնիսկ չէի էլ մտածում. կլինի՝ լավ, չի լինի՝ էլի լավ։ Բայց որ ստացա, բնականաբար, ուրախացա, որովհետև մրցանակը, ըստ էության, տալիս են արժեքավոր գործին. եթե անգամ չստանաս, դրանից գործի արժեքը չի ընկնում։ Բայց, այդուհանդերձ, սա գնահատանք է, այնպիսին, ինչպիսին այն դեպքում, եթե դուք կարդայիք իմ գիրքը և ասեիք՝ լավն է, ես կուրախանայի, իսկ եթե ասեիք՝ վատն է, կտխրեի, բայց աշխարհը դրանով չէր քանդվի։ Որպես պետական մրցանակ՝ սա առաջինն էր ինձ համար։
-Որպես գրող, արվեստի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ներքին կյանքը։
-Ներքին կյանքը միանշանակ չէ։ Այն բավական բարդ է։ Ավելի շատ բացասականն եմ տեսնում, և դա կախված է... դուք էլ գիտեք՝ ինչ խնդիրների հետ։ Այդ խնդիրները շատ արմատական են՝ մեր չկայացած ժողովրդավարությունը, պետական կառույցների ոչ արդյունավետ աշխատանքը, հասարակության անպատրաստվածությունը և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով, նաև անկարողությունը։ Ժողովրդավարություն են պահանջում, բայց շատ հաճախ չեն էլ գիտակցում, թե ինչ բան է ժողովրդավարությունը. ընտրակաշառք են ընդունում։ Ներքաղաքական կյանքը բավական անորոշ, բավական լղոզված է և իր մեջ շատ վտանգներ է պարունակում։ Այս գիրքը, որ մրցանակ է ստացել, Ցեղասպանության մասին է, բայց այն առաջին օրվանից մինչև մեր օրերն է ընդգրկում։ Գիրքն ավարտել եմ 2008թ. հունվարին, և մինչև 2007թ. իրադարձությունները ևս ընդգրկված են՝ միջազգային շահարկումներ, ժխտողական քաղաքականություն, Ամերիկայի խաղերը, նրա՝ սեփական շահը դնելու քաղաքականությունը, մեր հասարակության անպատրաստ լինելը։
-Հաշվի առնելով Ձեր վերջին խոսքերը՝ ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
-Մենք շատ անպատրաստ ենք մտել այդ հարաբերությունների մեջ։ Հենց առաջին օրը, երբ դեռ արձանագրությունների տեքստին ծանոթ չէի, ասացի, որ շատ վտանգավոր խաղ ենք սկսել, որովհետև չենք պատկերացնում՝ ուր ենք մտել, և դրանից ինչ է ստացվելու։ Ես չգիտեմ, թե սա որտեղից և ինչպես է պարտադրված, բայց վտանգները հաշվի չենք առել։ Հայ-թուրքական հարաբերություններում ինձ համար ամենավտանգավորն այն է, որ ակտիվացան ճնշումները Ղարաբաղի մասով, Թուրքիան սկսեց խառնվել ղարաբաղյան հարցին, ինչը մինչ այսօր չէր անում։ Ցեղասպանությունը մինչև հիմա խաղարկում էին օտար պետությունները. երբ իրենց շահավետ էր, հիշում էին, երբ շահավետ չէր, լռում էին, Թուրքիայի հետ խաղեր էին խաղում։ Հիմա մենք ինքներս Ցեղասպանությունը կարծես թե դարձրեցինք առևտրի առարկա։ Հայաստանն այն կարծես դարձրեց մի խնդիր, որի ոչ թե ճանաչման պահանջին ենք հետամուտ լինում, այլ որ հանկարծ կարող էնք նստել, խորհրդակցել, հետաձգել։ Շատ վտանգավոր եմ այս գործընթացը տեսնում, և տա Աստված, որ գոնե քիչ կորուստներով դուրս գանք։
-Ես շատ եմ ուզում հավատալ, որ ոչ մի տեսակի ճնշման մեր և Ղարաբաղի իշխանությունները չեն ենթարկվի։ Սակայն ակնհայտ է, որ, այնուհանդերձ, փորձելու են ինչ-որ բան կորզել այս գործընթացից։ Ես վտանգ եմ տեսնում, բայց որ անկեղծ ասեմ, չեմ պատկերացնում, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները լինում։ Գուցե մի քիչ էմոցիոնալ եմ նայում այս ամենին, բայց հավատում եմ, որ, այնուամենայնիվ, մենք ոչ մի զիջում չենք անի։ Իմ մեջ վախ կա, թե ինչ է լինելու։
-Իսկ Դո՞ւք ինչ դիրքորոշում ունեք ղարաբաղյան հարցի վերաբերյալ։
-Մադրիդյան սկզբունքներին ծանոթացել եմ, և երբ ինքնորոշման իրավունքը դրված էր ամենավերջին տեղում, անհանգստացա։ Ադրբեջանը շահարկում է և ընդունում, որ Ղարաբաղն Ադրբեջանի ամբողջականության մասն է, և դա անընդունելի է։ Ինքնորոշման իրավունքը պետք է բերվի առաջ։ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, ստանա անկախ պետականություն, և հետո նոր մյուս հարցերը քննարկվեն։ Ոչ մի զիջում չպիտի արվի. ես դա կործանարար եմ համարում։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դատարանի կայացրած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկման ենթարկելու դատավճռին։
-Ես իմ ապրած կյանքում դեռ չէի տեսել, որ դատախազը քիչ պահանջի, իսկ դատավորն ավելացնի։ Միշտ հակառակն է եղել. սա բացառիկ երևույթ է։ Ես անկեղծ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցը չեմ և նրա քաղաքական հայացքները չեմ ընդունում հատկապես այն օրվանից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն և ասաց, որ Ադրբեջանը մեր պատուհանն է դեպի աշխարհ և պետք է շատ արագ լուծել այս հարցն ու արագացնել Թուրքիայի հետ նոր հարաբերությունների հասատումը։ Այ սա ինձ համար բացարձակապես անընդունելի է, և քանի որ Նիկոլ Փաշինյանը նրա թիմում է, նրա գաղափարակիցն է, ես նրան չեմ ընդունում։ Բայց որ նրա դատապարտումը, ինչքան էլ քրեական լինի, անպայման քաղաքական հիմք ունի, և դա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, դա ինձ համար անընդունելի է։
Վահագն Գրիգորյան
Հարցազրույց գրող, գրականության և հրապարակախոսության ոլորտում «Ժամանակի գետը» գրքի համար 2009թ. ՀՀ պետական մրցանակի արժանացած Վահագն Գրիգորյանի հետ

-Այս կոնտեքստում ի՞նչ զարգացումներ եք ակնկալում ղարաբաղյան հարցում։
-Ես շատ եմ ուզում հավատալ, որ ոչ մի տեսակի ճնշման մեր և Ղարաբաղի իշխանությունները չեն ենթարկվի։ Սակայն ակնհայտ է, որ, այնուհանդերձ, փորձելու են ինչ-որ բան կորզել այս գործընթացից։ Ես վտանգ եմ տեսնում, բայց որ անկեղծ ասեմ, չեմ պատկերացնում, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները լինում։ Գուցե մի քիչ էմոցիոնալ եմ նայում այս ամենին, բայց հավատում եմ, որ, այնուամենայնիվ, մենք ոչ մի զիջում չենք անի։ Իմ մեջ վախ կա, թե ինչ է լինելու։
-Իսկ Դո՞ւք ինչ դիրքորոշում ունեք ղարաբաղյան հարցի վերաբերյալ։
-Մադրիդյան սկզբունքներին ծանոթացել եմ, և երբ ինքնորոշման իրավունքը դրված էր ամենավերջին տեղում, անհանգստացա։ Ադրբեջանը շահարկում է և ընդունում, որ Ղարաբաղն Ադրբեջանի ամբողջականության մասն է, և դա անընդունելի է։ Ինքնորոշման իրավունքը պետք է բերվի առաջ։ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, ստանա անկախ պետականություն, և հետո նոր մյուս հարցերը քննարկվեն։ Ոչ մի զիջում չպիտի արվի. ես դա կործանարար եմ համարում։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դատարանի կայացրած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկման ենթարկելու դատավճռին։
-Ես իմ ապրած կյանքում դեռ չէի տեսել, որ դատախազը քիչ պահանջի, իսկ դատավորն ավելացնի։ Միշտ հակառակն է եղել. սա բացառիկ երևույթ է։ Ես անկեղծ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցը չեմ և նրա քաղաքական հայացքները չեմ ընդունում հատկապես այն օրվանից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն և ասաց, որ Ադրբեջանը մեր պատուհանն է դեպի աշխարհ և պետք է շատ արագ լուծել այս հարցն ու արագացնել Թուրքիայի հետ նոր հարաբերությունների հասատումը։ Այ սա ինձ համար բացարձակապես անընդունելի է, և քանի որ Նիկոլ Փաշինյանը նրա թիմում է, նրա գաղափարակիցն է, ես նրան չեմ ընդունում։ Բայց որ նրա դատապարտումը, ինչքան էլ քրեական լինի, անպայման քաղաքական հիմք ունի, և դա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, դա ինձ համար անընդունելի է։
Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը