Toyota-ն բախվել է ձմերուկով բարձված УАЗ-ին. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքոմ, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի և УАЗ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով УАЗ-ը, որը բարձված է եղել ձմերուկով, կողաշրջվել է: Այն դարձի են բերել քաղաքացիները, որից հետո պարզվել է, որ УАЗ-ի վարորդը տեղում մահացել է:
Վթարի հետևանքով 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Toyota-ի վարորդն է եղել, ով դեպի Սևան ընթանալիս բախվել է УАЗ -ի հետնամասին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։