Խորենացի փողոցում նախկին ամուսի՞նն է այրել կնոջ տունը
Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Խորենացի փողոցի տների տանիքներն այրվում են:
Նման ահազանգ ստացվելուց հետո դեպքի վայր էր մեկնել 5 մարտական հաշվարկ, և պարզվել էր, որ Խորենացու փողոցի թիվ 219/1 և 219/2 տների տանիքներ են այրվում:
Փաստինֆո-ի տեղեկություններով՝ այրված տներից մեկի տանտիրուհին գտնում է, որ հրդեհը պատահական չի բռնկվել, այլ տունը այրել է իր նախկին ամուսինը:
Թե իրականում ինչի՞ հետևանքով է նշված վայրում հրդեհ բռնկվել, կպարզվի քննությամբ, սակայն Արտակարգ իրավիճակնրի նախարարության տեղեկացմամբ՝ հրդեհը հաջողությամբ մարելուց հետո, պարզել է, որ ամբողջությամբ այրվել է թիվ 219/1 տունը` գույքով, թիվ 219/2 և թիվ 219/21 տների տանիքների փայտյա կառուցատարրերը: