Ծովափնյա հանգստից հետո սեռական պասիվություն է նկատվում. սեքսապաթոլոգ
«Խուսափել այն լողավազաններից, որտեղ ջուրը չի հոսում։ Եթե ջրի փոփոխություն չի լինում, կարող եմ ասել, որ վտանգը մեծ է»,–a1plus.am-ը գրում է, որ զգուշացնում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը։
Իսկ արևայրուք ընդունելիս մարդիկ պետք է ուշադիր լինեն աթոռների մասով, քանի որ շատ հաճախ ուշադրություն չի դարձվում՝ ինչ վիճակում են գտնվում. «Պետք է սրբիչ գցել դրանց վրա՝ հիգիենան պահպանելու համար»։
Ծովափնյա հանգստից վերադարձածների մոտ Վրեժ Շահրամանյանը սեռական պասիվություն է նկատում. «Հանգստացողները հաճախ ոչ որակյալ սնունդ են ընդունում, ուշ են քնում, հանգստանալու փոխարեն մարդիկ ավելի հոգնած են։ Ստացվում է՝ հանգստանալու փոխարեն հոգնած են լինում։ Դրանից խուսափելու համար հանգստի կազմակերպումը պետք է հաշվարկված, հավասարակշռված լինի»։
Հանգստի մեկնելիս պետք է ձեռքի տակ ունենալ հակասեպտիկ միջոցներ, խուսափել անծանոթ սննդակարգից, որպեսզի վատ հետևանքների պատճառով չլինեն սեռական բնույթի խնդիրներ։