Լրահոս

22.01.2010 10:24


Թուրքիայի նախարարների կաբինետը խորհրդակցություն է անցկացրել

Թուրքիայի նախարարների կաբինետը խորհրդակցություն է անցկացրել

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Նախարարների կաբինետի խորհրդակցությունը նախագահել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը խորհրդակցության ավարտին հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը հակասում է այդ արձանագրությունների բովանդակությանը և ոգուն։ Նրա կարծիքով՝ ՀՀ ՍԴ որոշումը կխոչընդոտի հարաբերությունների բարելավման գործընթացին։

«Եթե Հայաստանի կառավարությունը հավատում է այդ արձանագրությունների դրույթների կյանքի կոչման արդյունավետության հնարավորությունը, եթե անկեղծ է այդ հարցում, ապա պետք է հայտարարությամբ հանդես գա, որն ի վիճակի կլինի բավարարել թե՛ հասարակությանը, թե՛ Թուրքիային։ Հակառակ դեպքում այդ որոշումը հակասում է բոլոր ջանքերին»,- հայտարարել է Ջ. Չիչեկը։

 

Այս խորագրի վերջին նյութերը