Օլեգ Եսայանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Անցած տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն: Այդ կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Օլեգ Եսայանը, ով 1992թ. հունվարի 8-ից մինչև 1992թ. օգոստոս եղել է ԼՂՀ վարչապետ, իսկ 2006թ. նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: