2014-ից կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է առնվազն 4000 քաղաքացիական. Airwars
2014 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Սիրայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներից սպանվել է ամենաքիչը 4354 քաղաքացիական անձ։ razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է Սիրայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի և Ռուսաստանի ավիահարվածների մոնիթորինգով զբաղվող Airwars.org կայքը։
Ըստ կայքի տվյալների՝ ընդհանուր առմամբ, կոալիցիան հասցրել է 23345 ավիահարված, որից 13111-ը Իրաքում, 10234-ը՝ Սիրիայում։
Իսկ ըստ կոալիցիայի՝ հուլիսի 7-ին հրապարակած տվյալների՝ 2014 թվականից ի վեր կոալիցիայի հասցրած ավիահարվածներից մահացել է ամենաքիչը 600 քաղաքացիական։ Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ՝ 2017-ի մայիսին, կոալիցիան տվյալներ էր հրապարակել, որ 2014-ից Inherent Resolve գործողության շրջանակում՝ Իրաքում և Սիրիայում կոալիցիայի ավիահարվածներից 352 քաղաքացիական է սպանվել:
Սակայն Airwars.org կայքի տվյալներով՝ միայն 2017 թվականի մարտ ամսին կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է շուրջ 1000 մարդ:
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարողացավ 2014-ի հունիսի կեսերին Իրաքի կառավարական բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը։