Էդվարդ Նալբանդյան. «Ասել, թե Հայաստանը ձգձգում է վավերացման գործընթացը, դա էլ է անհեթեթություն»
-Ինչ է ասել Դավութօղլուն մեր հեռախոսազրույցի ընթացքում, դա հրապարակված է մեր հեռախոսազրույցի մասին Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Չեմ կարծում, թե կարիք կար մեր հաղորդագրության մեջ էլ դնել նույնը, ինչ ասել էր Դավութօղլուն ինձ,- 2009թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նա նշել է, որ թուրքական կողմի պնդումները, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում կամ հակասում է արձանագրությունների հիմնական դրույթներին ու նպատակներին, ինչպես նաև այն պնդումները, թե այս արձանագրությունների մեջ ինչ-որ փոփոխություններ են մտցվել հայկական կողմից, և Հայաստանը հետամուտ չէ արձանագրությունների տառին ու ոգուն, անհեթեթություն են և չեն համապատասխանում իրականությանը։
-Հայաստանը հետամուտ է արձանագրությունների տառին ու ոգուն և պատրաստ է առաջ ընթանալ՝ առանց նախապայմանների կյանքի կոչելու այս արձանագրությունները։ Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը նույնպես կհարգի և հետամուտ կլինի այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել և արտացոլված են այս արձանագրությունների մեջ, և ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, առանց նախապայմանների և արագ՝ առանց ձգձգումների, կգնա վավերացմանը և պայամանավորվածությունների իրագործմանը։ Ասել, թե Հայաստանը ձգձգում է վավերացման գործընթացը, դա էլ է անհեթեություն,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։
Նա հույս է հայտնել, որ թուրքերը չեն փորձի արհեստական, հորինված պատրվակներ բերել՝ որպես պատճառ արձանագրույթունները չվավերացնելու համար և չի կարծում, թե ձախողման դեպքում պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու Թուրքիայի փորձերը որևէ ըմբռնում կունենան միջազգային հանրության կողմից։ Էդվարդ Նալբանդյանը չի կարծում, թե թուրքական կողմի պնդումներին Թուրքիայից դուրս որևէ մեկը կարող է հավատալ։ Անգամ Թուրքիայում, նրա կարծիքով, ոչ բոլորն են հավատում այդ պնդումներին։

7or.am