45-ամյա տղամարդը բարեկամներին ասել է, որ ինքնասպան է լինելու. որոշ ժամանակ անց նրա դին հայտնաբերվել է ծառից կախված
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող այգիներից մեկում ծառից տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ ծառից կախված մահացածը Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Արմեն Բ.-ն էր:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, և Արմեն Բ.-ն մինչև ինքնասպանություն գործելը այդ մասին տեղեկացրել է հարազատներին, և որոշ ժաանակ անց նրա դին կախված վիճակում հայտնաբերվել է իր բարեկամին պատկանող այգում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։