Աշխարհ

13.07.2017 12:54


Թուրքիայում հրդեհի հետևանքով ծխահարվել է Թուրքիայի ԶՈւ 10 զինծառայող (տեսանյութ)

Թուրքիայում հրդեհի հետևանքով ծխահարվել է Թուրքիայի ԶՈւ 10 զինծառայող (տեսանյութ)

Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավարևելյան Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների՝ Քիլիս նահանգում տեղակայված ժամանակավոր կացարանում: Ծխահարվել է Թուրքիայի 10 զինծառայող: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հրդեհը տարածվել է նաև զենքի պահեստների ուղղությամբ, ինչի արդյունքում պայթյուններ են եղել: Զինծառայողները հոսպիտալացվել են:

Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ ժամանակավոր կացարաններում ծառայություն իրականացնելիս են եղել Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան» գործողությանը մասնակցող զինծառայողները: Մոտ 5 ժամ հետո հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը հաճախ է համալրում Քիլիս նահանգի ստորաբաժանումները նոր զինտեխնիկայով և զինծառայողներով, ինչը բացատրում է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանից Թուրքիային եկող «սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությամբ»:

Հիշեցնենք, որ Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողությունները տևել են 2016-ի օգոստոսից մինչև 2017-ի մարտ ամիսը: Գործողությունների արդյունքում Թուրքիայի զինուժը իր վերահսկողության տակ է վերցրել մոտ 2000 քառ. կմ տարածք Սիրիայի հյուսիսում:

Որպես մարտավարական նպատակ էր հանդիսանում Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտիների» ստեղծումը, որը բացառում էր քրդական ինքնավարությունների միավորումը: Մյուս կողմից Թուրքիայի ռազմավարական նպատակն էր ռազմական մշտական ներկայություն հաստատել Սիրիայում, ինչը սիրիական չգնաժամի բանակցություններում կօգտագործվեր որպես խաղաղաթուղթ բանակցությունների սեղանին:

Այս խորագրի վերջին նյութերը