Բռնաբարություն տեղի՞ է ունեցել, թե՝ ոչ. աղջիկն այլ բան է պնդում, տղան՝ այլ
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին ավտոմեքենայի մեջ 20-ամյա աղջկա բռնաբարության վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Ըստ աղջկա հայտարարության՝ իրեն մի երիտասարդ բռնաբարել է ավտոմեքենայում, որից հետո իջեցրել է Գարգառ գյուղի սկզբնամասում և հեռացել:
Աղջիկը նախկինում չի ճանաչել տղային եւ նրա ավտոմեքենան նստել է Վանաձորից Ստեփանավան գնալու նպատակով։ Ըստ աղջկա հայտարարության՝ վարորդը ճանապարհից շեղվել է, ապա՝ կանգնեցրել ավտոմեքենան և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ:
Իսկ երիտասարդը այլ բան է պնդում, որ աղջիկն ինքն է առաջարկել գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, այն էլ՝ խաթարված ձևով, որից հետո մտքափոխվել է և առաջարկել ավանդական եղանակով սեռական հարաբերություն ունենալ, սակայն ինքը մերժել է աղջկա առաջարկը:
Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, կպարզվի քննությամբ: