Կոտայքի մարզում 25-ամյա եղբայրը փրկել է 20-ամյա եղբոր կյանքը, ում գործը դատարանում է
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30 ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի երիտասարդ տղա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչ, 20-ամյա Արմեն Աբրահամյանն է, ում իրենց այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը՝ 25-ամյա Արթուր Աբրահամյանը, ով էլ կարողացել է փրկել նրան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն կատարող Արմենի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարում բնակարանային գողության փաստով դատաքննություն է ընթանում և նա Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնի քննիչի ստորագրությամբ բնակարանից չբացակայելու պայմանով գրավով ազատ է արձակվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։