Աշխարհ

14.07.2017 08:53


Հեղաշրջման փորձի գործով Թուրքիայում այս պահին 50.000 կալանավորված կա

Հեղաշրջման փորձի գործով Թուրքիայում այս պահին 50.000 կալանավորված կա

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի գործով մեկ տարվա ընթացքում իրավական գործընթաց է իրականացվել 169.013 քաղաքացու նկատմամբ: Նույն գործով այս պահին կալանավորված է 50.510 մարդ:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ երկրի արդարադատության նախարարության հաղորդած տվյալներից երևում է, որ կալանավորվածների թվում կա զինված ուժերի 7.098 սպա, 8.815 ոստիկան, 24 նահանգապետ, 73 փոխնահանգապետ և 116 գավառապետ:

Այս պահին ձերբակալման որոշում կա ևս 8.087 անձանց վերաբերյալ, որոնցից 152-ը զինվորական են, 392-ը՝ ոստիկան, 3-ը՝ նահանգապետ, 9-ը՝ գավառապետ:

Հիշեցնենք,որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը