Աշխարհ

14.07.2017 10:22


Պերուի դատարանը երկրի նախկին նախագահին և նրա տիկնոջը ձերբակալելու իրավունք է տվել

Պերուի դատարանը երկրի նախկին նախագահին և նրա տիկնոջը ձերբակալելու իրավունք է տվել

Պերուի դատարանը իրավունք է տվել ձերբակալել այդ երկրի նախկին նախագահին և նրա տիկնոջը։ Նախնական կալանքի ժամկետը 18 ամիս է։

Օլյանտա Ումալան և Նադին Էրեդիան մեղադրվում են փողերի լվացման և հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Այս մասին հայտնում է Россия 24-ը։

Ամուսինները մտադիր են բողոքարկել այդ որոշումը։ Պետության նախկին ղեկավարի փաստաբանը հայտարարել է, որ Ումալան և Էրեդիան պատրաստ են համագործակցել իրավապահ մարմինների հետ և հետաքննությունից թաքնվելու մտադրություն չունեն։

Իրենց առաջադրված բոլոր մեղադրանքները նրանք չեն ընդունում։ Սակայն, եթե նրանց մեղքն ապացուցվի, ապա կարող են դատապարտվել 8-15 տարվա ազատազրկման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը