Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 169 գեներալ
Թուրքիայիում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ կալանավորվել է 50 հազար 510 մարդ, որից 169 գեներալ, 7098 գնդապետ և սպայական կազմի այլ զինծառայողներ, 8815 ոստիկանության աշխատակից: Քրեական գործ է հարուցվել ընդհանուր առմամբ 169 հազար 13 մարդու նկատմամբ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի արդարադատության նախարարությանը:
Կալանավորված մարդկանց շարքում են նաև 24 նահանգապետ, 73 նահանգապետի խորհրդական, 116 գավառապետ:
48 հազար 439 մարդ էլ ստրագրությամբ և երկրից դուրս չգալու պայմանով ազատ է արձակվել: Նրանց թվում են 3045 զինծառայող, 5024 ոստիկան, 9 նահանգապետ, 27 նահանգապետի խորհրդական, 73 գավառապետ: Ազատ է արձակվել Թուրքիայի դատախազության 10 հազար 33 աշխատակից, իրավապահ այլ մարմինների 33 հազար 371 աշխատակից:
152 զինծառայողի, 392 ոստիկանի, 3 նահանգապետի խորհրդականի, 9 գավառապետի և 7266 այլ մարդու, ընդհանուր առմամբ 8087 մարդու նկատմամբ բերման ենթարկելու որոշում է ընդունվել:
Դատական համակարգից ընդհանուր առմամբ ձերբակալվել է 2431 մարդ, այդ թվում նաև դատավորներ և դատախազներ:
Հուլիսի 12-ին թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի միայն զինված ուժերի անձնակազմից հեռացվել է ընդհանուր առմամբ 7655 մարդ, ևս 786 մարդ ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից: Հեռացված զինծառայողներից 150 գեներալ և ծովակալ են, 4287-ը սպա:
2016-ի հուլիսի 15-16-իմ Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձը, ինչից հետո Թուրքիայում սկսեցին ձերբակալություններն ու հետապնդումները մի շարք զինծառայողների և պետական այլ կառույցների աշխատակիցների նկատմամբ:
Հուլիսի 20-ին Թուրքիայում մտցվեց «արտակարգ դրություն», որը շարոնակվում է մինչև այժմ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):