Աշխարհ

14.07.2017 13:33


Պատանի երգիչ Էրիկը Վիտեբսկի մրցույթի առաջին մրցանակի դափնեկիրն է

Պատանի երգիչ Էրիկը Վիտեբսկի մրցույթի առաջին մրցանակի դափնեկիրն է

12-ամյա Էրիկ Մկրտչյանը «Վիտեբսկ-2017» մանկական միջազգային երաժշտական մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր է ճանաչվել, հաղորդում է armeniasputnik.am-ը։

Մրցույթի ընթացքում Էրիկը կատարել է երկու ստեղծագործություն` «Հայրենիք» երգը և «This is a Man's World»-ը։

Որպես առաջին մրցանակի դափնեկիր նա 3000 դոլար է ստացել։

«Վիտեբսկ» մրցույթի գրան պրի մրցանակին արժանացել է Մարիա Մագիլնայան (Բելառուս)։

Էրիկը ծնվել է 2005 թվականի օգոստոսի 22-ին Հայաստանում։ Արդեն 7 տարի է` զբաղվում է վոկալով։

Այս խորագրի վերջին նյութերը