ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարեկ Յուրեկը՝ Լեհաստանից և Կոստաս Մավրիդասը՝ Կիպրոսից կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական խաղաղ բնակչությանը օգտագործել որպես կենդանի վահան և շփման գծում ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմ:
«2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել շփման գծում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանը բնակելի տարածքում տեղադրել է բազմակողմանի հրթիռային համակարգ, ինչի հետևանքով նրա սեփական քաղաքացիները դարձել են կենդանի վահան: Միջադեպը հանգեցրել է ադրբեջանական կողմի երկու քաղաքացիական անձանց ողբերգական կորստի: Մենք ցավում ենք երկու անմեղ զոհերի համար և ընդգծում, որ ինչպես այդ ողբերգությունից, այնպես էլ զինված ուժերի միջև մյուս բախումներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը համաձայներ ներդնել հետաքննության անկախ մեխանիզմ, որպեսզի հստակեցվի, թե կողմերից որ մեկն է խախտում հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դա առաջարկել է մի քանի անգամ: Հայկական կողմը համաձայնել է ներդնել այդ մեխանիզմը: Ցավոք, պաշտոնական Ադրբեջանը շարունակում է այն մերժել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ:
Նրանք ընդգծել են, որ հետաքննության մեխանիզմը կարող էր օգնել խուսափել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, որի ընթացքում Ադրբեջանը գնդակոծել է հայկական գյուղերը, ինչի արդյունքում զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը՝ դպրոց գնալու ճանապարհին:
«Թալիշ գյուղում 90-ամյա ամուսինների դիերը դաժանաբար խոշտանգվել են ադրբեջանական ուժերի կողմից, նրանց ականջները եղել են կտրված: 2016-ի ապրիլից ադրբեջանական զինված ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, այդ թվում «Իսլամական պետության» ոճով գլխատվել է հայ զինվոր Քյարամ Սլոյանը: Նրա կտրված գլխի նկարներն ադրբեջանական կողմը տեղադրել է սոցիալական ցանցերում, իսկ այդ դաժան սպանությունը ընդունվել է որպես հերոսական գործողություն: Այդ բարբարոսական գործողությունները, ցավոք, հանդիսանում են Ադրբեջանում հայատյացության հետևանք՝ բարձրագույն մակարդակով սնուցված գործողություններ, ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովի կողմից իր հայ գործընկերոջը կացնահարելը Բուդապեշտում, նույն Սաֆարովին Ադրբեջանում որպես ազգային հերոս ընդունելը»,- փաստել են պատգամավորները:
Կոստաս Մավրիդասը և Մարեկ Յուրեկը նշել են, որ հակամարտության կողմերի կորուստները ողբերգություն են և դրանք պետք է բացարձակ կերպով կանխվեն:
«Անթույլատրելի է բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան՝ օգտագործելով բնակեցված տարածքներ, ապա քարոզչական նպատակով լուսանկարներ տարածելով: Հետաքննության մեխանիզմը պետք է անհապաղ ներդնել: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան և ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննության մեխանիզմ, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների և փոխվստահության համար»,- նշել են եվրոպացի պատգամավորները: