Աշխարհ

14.07.2017 21:55


Մոսուլի արևմտյան թաղամասերում կրկին մարտեր են ընթանում (տեսանյութ)

Մոսուլի արևմտյան թաղամասերում կրկին մարտեր են ընթանում (տեսանյութ)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման հայտարարությունից հետո քաղաքի արևմտյան որոշ թաղամասերում մարտերը վերսկսվել են: razm.info-ն գրում է, որ այս մասին դեպքի վայրից հայտնել է «ՌԻԱ» լրատվական գործակալության թղթակիցը:

Մարտերը շարունակվում են քաղաքի աշ-Շահուան և ալ-Մայդան թաղամասերում: Իրաքի ուժայիններին դեռ չի հաջողվել մտնել այդ թաղամասեր, իսկ մարտերի ընթացքում վիրավորվել են Իրաքի ԶՈւ մի շարք զինծառայողներ: Ուժայիններին օժանդակելու համար Մոսուլի արվարձաններից օգնության են հասել նաև աշխարհազորայիններ:

Հիշեցնենք, որ օրերս իրաքյան կողմը հայտարարել էր «Իսլամական պետությունից» քաղաքը ազատագրելու մասին: Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հուլիսի 9-ին այցելել էր ազատագրված քաղաք և զինված ուժերին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ:

Iraqi News լրատվակայքն էլ հայտնել էր, որ քաղաքի արևմուտքում ԻՊ վերահսկողության տակ է շարունակում մնալ «մի քանի մետր»՝ Տիգրիս գետի ափամերձ Քլեյաթ և Շահուան շրջաններում:

Այս խորագրի վերջին նյութերը