Աշխարհ

14.07.2017 16:50


Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է ևս 3 ամսով երկարաձգվել

Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է ևս 3 ամսով երկարաձգվել

Թուրքիայի իշխանությունները ցանկանում են երկարաձգել երկրում գործող արտակարգ դրությունը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանրությանը տեղեկացրել է, որ կառավարությունը առաջարկելու է երկրում գործող արտակարգ դրությունը երկարաձգել ևս 3 ամսով:

«Արտակարգ դրության ժամկետը հուլիսի 19–ին լրանում է: Կառավարությունը սկզբունքորեն կողմնակից է՝ դիմել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդին՝ արտակարգ դրության երկարաձգման առաջարկի հարցով»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Վերջին անգամ Թուրքիայում արտակարգ դրությունը երկրաձգվել էր ապրիլի 19-ին՝ 3 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները երկրում հայտարարեցին արտակարգ դրություն: Այն մի քանի անգամ արդեն երկարաձգվել է: Դրանց ընթացքում ողջ երկրով մեկ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենանում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը