Աշխարհ

14.07.2017 23:05


Թուրքական դատարանը 2 քուրդ պատգամավորի վերաբերյալ 7 և 8 տարվա ազատազրկման որոշում է կայացրել

Թուրքական դատարանը 2 քուրդ պատգամավորի վերաբերյալ 7 և 8 տարվա ազատազրկման որոշում է կայացրել

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի պատգամավորներ Չաղլար Դեմիրելն ու Աբդուլլահ Զայդանը դատապարտվել են համապատասխանաբար 7 տարի 6 ամսվա և 8 տարի 1 ամիս 15 օրվա ազատազրկման:

Թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի հաղորդմամբ՝ ԺԴԿ-ի խորհրդարանական խմբակցության նախկին փոխնախագահ, Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Դեմիրելը դատապարտվել է «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով:

Վերջինս Անկարայում ձերբակալվել էր դեռևս 2016-ի դեկտեմբերի 12-ին և ուղարկվել Դիարբեքիր, ինչից հետո դատարանը նրա վերաբերյալ կալանավորման որոշում էր կայացրել:

Նույնպես ավելի վաղ ձերբակալված ու կալանավորված Հաքքարիյից ընտրված պատգամավոր Աբդուլլահ Զեյդանն էլ դատապարտվել է «ահաբեկչական խմբավորմանը սատարելու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչոթյուն անելու» մեղադրանքներով:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը