2017-ի 1-ին կիսամյակում Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն ավելացել է
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետոերկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին 2017-ի առաջին կիսամյակում մեծացել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացների թիվը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Գերմանիայի դաշնային միգրացիոն ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դարձել, որ 2017-ի առաջին կիսամյակում ապաստան տրամադրելու խնդրանքով Գերմանիայի իշխանություններին դիմել է Թուրքիայի ավելի քան 3 հազար քաղաքացի:
Նշվում է սակայն, որ հունիս ամսվանից սկսած դիմողների թիվը որոշակի անկում է գրանցել՝ հասնելով նախորդ տարվա նույն ամսվա մակարդակին:
Հրապարակված տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձին հաջորդած 1 տարվա ընթացքում գերմանական իշխանությունները Թուրքիայի քաղաքացիներից ստացել են 5742 դիմում: Դիմողներից 4400-ը եղել են Թուրքիայում բնակվող քրդեր, 209-ը՝ դիվանագետներ, ևս 205-ը՝ այլ պետական ծառայողներ:
2017-ի 1-ին կիսամյակում Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվն ավելացել է
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին 2017-ի առաջին կիսամյակում մեծացել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացների թիվը:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Գերմանիայի դաշնային միգրացիոն ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դարձել, որ 2017-ի առաջին կիսամյակում ապաստան տրամադրելու խնդրանքով Գերմանիայի իշխանություններին դիմել է Թուրքիայի ավելի քան 3 հազար քաղաքացի:
Նշվում է սակայն, որ հունիս ամսվանից սկսած դիմողների թիվը որոշակի անկում է գրանցել՝ հասնելով նախորդ տարվա նույն ամսվա մակարդակին:
Հրապարակված տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձին հաջորդած 1 տարվա ընթացքում գերմանական իշխանությունները Թուրքիայի քաղաքացիներից ստացել են 5742 դիմում: Դիմողներից 4400-ը եղել են Թուրքիայում բնակվող քրդեր, 209-ը՝ դիվանագետներ, ևս 205-ը՝ այլ պետական ծառայողներ:
Աղբյուրը` Ermenihaber.am