Աշխարհ

15.07.2017 11:03


Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը բանտից փախուստի է դիմել

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը բանտից փախուստի է դիմել

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում է և դատապարտված է 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան թույլտվությամբ դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չի վերադարձել:

Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

Կատարվածի առնչությամբ գրառում է կատարել հայտնի թուրք մտավորական, Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատմաբան Թաներ Աքչամը, ով նշել է, որ իր կարծիքով Նիշանյանը Թուրքիայի ամենամեծ մտավորականներից է: «Սևան Նիշանյանը փախուստի է դիմել` ասելով` «թռչունը թռավ»: Բոլոր թռչունների համար ազատ աշխարհի ակնկալիքով…»,- նշել է նա:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղհայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որմտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը