Լրահոս

22.01.2010 14:55


Վ. Խաչիկյան. «Չեմ կարծում, որ գների շեշտակի աճ կլինի»

Վ. Խաչիկյան. «Չեմ կարծում, որ գների շեշտակի աճ կլինի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը նշել է, որ ՀՀ-ն այն քիչ պետություններից է, որ չնայած բյուջետային ճգնաժամին՝ սոցիալական ծախսերի կրճատում չի իրականացրել։

Այն հարցին, թե գազի գների թանկացման հետ զուգահեռ այլ թանկացումներ կլինե՞ն, և ինչպե՞ս դա կազդի բնակչության սոցիալական վիճակի վրա, նա պատասխանել է, որ գների շեշտակի աճ չի կանխատեսում։

-Եթե էլեկտրաէներգիայի թանկացում չլինի, ապա մեր հաշվարկները ցույց են տալիս, որ գազի գների թանկացումը մեծ հաշվով կբերի 1% գնաճի։ Մենք պետք է հաշվի առնենք, որ 2007-2010թթ. կենսաթոշակներն աճել են մոտ երկու անգամ, և գները, որպես այդպիսիք, բնականաբար, չեն աճի։ 2009թ. գնաճը եղել է 6,5%, իսկ միայն կենսաթոշակները բարձրացվել էին 15,5%-ով։ Սրանից հետևում է, որ կենսաթոշակների աճը գերազանցել է գնաճին,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը