Ձերբակալել են Իրանի նախագահի եղբորը․ նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը, ձերբակալվել է․նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին տեղեկացնում է TACC-ը՝ վկայակոչելով Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Հոլամհոսեին Մոհսենի Էջեին:
Նա մանրամասնել է, որ Հուսեյն Ֆերեյդունին դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն քանի որ գրավը չի մուծվել, նա ազատազրկվել է:
Այս տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի եղբայրը կասկածվում է խոշոր ֆինանսական խարդախություններին առնչություն ունենալու մեջ։
2013թ․ Ռոուհանիի նախագահ ընտրվելուց հետո Ֆերեյդունը դարձավ նրա անձնական խորհրդականը և Ժնևում անցկացվող իրանական միջուկային ծրագրի բանակցություններում հատուկ ներկայացուցիչը։ Իսկ նախորդ տարվա կեսերից նրա անունը դադարել էր հիշատակվել լրատվամիջոցներում։
Ձերբակալել են Իրանի նախագահի եղբորը․ նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը, ձերբակալվել է․ նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին տեղեկացնում է TACC-ը՝ վկայակոչելով Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Հոլամհոսեին Մոհսենի Էջեին:

7or.am