Լրահոս

21.12.2010 09:33


50 անգամ գնդակոծվել է ղարաբաղյան ուժերի առաջապահ դիրքերը

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ տվյալների դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 50 անգամ գնդակոծել է ղարաբաղյան ուժերի առաջապահ դիրքերը: Հատկանշական է, որ այդքանից հետո պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան կատարվածի մեղքն, իր սովորության համաձայն ոչ միայն փորձում է բարդել հայկական կողմի վրա, այլև մտածածին լուրեր է տարածում առ այն, թե իբր դեկտեմբերի 17-ին ժամը 21-ն անց 15-ի սահմանում Թալիշ գյուղի ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ստորաբաժանումների կոմից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում կիրառվել են հրետանային միջոցներ:
     ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը: - Դա ադրբեջանական պրոպոգանդայի հերթական սադրանքն է, որն այլ նպատակ չի հետապնդում, քան միջազգային հանրության շրջանում Պաշտպանության բանակը  ներկայացնել նախահարձակի դերում:   ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես միշտ, հարգում են հրադադարի ռեժիմի պահանջները: Իսկ ինչ վերաբերում է Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի մերձակայքում արձանագրված պայթյուններին, ապա ըստ մեր հետախուզության տվյալների, դրանք ոչ թե հրետակոծության, այլ ադրբեջանական բանակի մերձսահմանային գոտում տեղակայված զինապահեստներից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունք էին,- մեկնաբանելով հրետակոծության մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, ասել է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը