Գերմանացիների արձագանքը պատգամավորների այցը Քոնիայի ռազմաբազա Թուրքիայի չեղարկմանը
Գերմանացի պատգամավորների այցը Քոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա չեղարկվել է թուրքական իշխանությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը:
Հուլիսի 17-ին նախատեսված այցի չեղարկումը բուռն արձագանք է առաջացրել Գերմանիայում: Հատկապես խիստ դիրքորոշում են դրսևորել կոալիցիոն կառավարության անդամ սոցիալ դեմոկրատները և ընդդիմադիր քաղաքական ուժերը:
«Եթե չկա այցի թույլտվություն, ուրեմն գերմանացի զինվորները չեն կարող մնալ Քոնյայում», - հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Թոմաս Օպերմանը:
Նման տեսակետ է հայտնել նաև «Ձախերի» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը. «Չկա այց, չկա Քոնիա»:
Իսկ «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Յուրգեն Հարդը և պաշտպանական քաղաքականության հարցերով խոսնակ Հենինգ Օտտեն վտանգավոր են համարել գերմանացի զինվորների դուրսբերումը Քոնյայից:
Նրանք հիշեցրել են, որ Թուրքիայում այդ ուժերի ներկայությունը չի սահմանափակվում թուրք-գերամանական շահերով. Քոնյայում տեղակայված գերմանական զինուժը մասնակցում է «Իսլամական պետության» դեմ ՆԱՏՕ-ի իրականացրած առաքելություններին: Օտտեն և Հարդը կարծիք են հայտնել, որ պետք չէ համեմատություն անցկացնել Քոնիայի և Ինջիրլիքի ռազմաբազաների միջև: Ինջիրլիքից, ինչպես հայտնի է, գերմանական ուժերը արդեն դուրս են բերվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը արգելել էր գերամանցի պատգամավորների այցը Ինջիրլիք, որտեղ մի քանի հարյուր գերմանացի զինվոր և մեծաքանակ գերմանական զինտեխնիկա է տեղակայված: Շուրջ մեկ տարի տևած արգելքից հետո Գերմանիան, ի վերջո, որոշում կայացրել Ինջիրլիքի իր ուժերը տեղափոխել Հորդանան:
Միևնույն ժամանակ, Թուրքիան թույլատրել էր 7 Բունդեսթագի պատգամավորների՝ այցելել ՆԱՏՕ-ի Քոնյայի ռազմաբազայում ծառայող շուրջ երեք տասնյակ գերմանացի զնվորականներին: Այցը նախատեսված էր հուլիսի 17-ին: Սակայն այցից ընդամենը երկու օր առաջ թուրքական կողմը կրկին չեղարկեց այցի թույլտվությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am