Աշխարհ

17.07.2017 15:15


Վրաստանում գազի նոր սակագին կսահմանվի

Վրաստանում գազի նոր սակագին կսահմանվի

Գազի նոր սակագինը հայտնի կդառնա այս շաբաթվա սկզբին՝ հուլիսի 17-18-ը: Ինչպես հաղորդում է «Ինտերպրեսնյուզը»-ը, այս տարվա հուլիսի 17-ին Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը կքննարկի բնական գազի սակագինը ՍՊԸ «Վրաստանի գազի փոխադրման ընկերության» համար:

Հաղորդվում է նաև, որ հուլիսի 18-ին հանձնաժողովը կդիտարկի սակագների դեպարտամենտի և Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման Ազգային հանձնաժողովի տնտեսական վերլուծությունների նախագծերը բնական գազի մատակարարման, բաշխման, թույլատրման և սպառման սակագների վերաբերյալ ՍՊԸ «Կազտրանսգազ», ՍՊԸ «Սոկար Ջորջիա Գազ», ԲԸ «Սակորգազ» ընկերությունների համար:

Ինչպես հաղորդում է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը, սակագների վերաբերյալ որոշում հանձնաժողովը կընդունի հանրային հանդիպման ժամանակ, որին կարող են ներկա գտնվել բոլոր շահագրգիռ կողմերը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը