Նեթանյահու. Իսրայելը դեմ է Սիրիայի հարավում հրադադար հաստատելու համաձայնությանը
Հուլիսի 16-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեմ է Սիրիայի հարավում հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռքբերված համաձայնությանը:razm.info-ն գրում է՝ Նեթանյահուն նշել է, որ դա նպաստում է Սիրիայում Իրանի ներկայության ամրապնդմանը: Իսրայելի վարչապետի հայտարարությունը փոխանցում է «Հաարեց» պարբերականի կայքը:
Իրանցի պաշտոնյաներից մեկն իր հերթին հայտարարել է, որ Իրանը Սիրիայում չի սահմանափակվում միայն խորհրդականներ ուղարկելով: Ըստ ինքնությունը գաղտնի պահող պաշտոնյայի՝ «Իրանը նպատակ ունի Սիրիայի ավիաբազա և ռազմածովային ուժերի բազա ստեղծել»:
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին Համբուրգում ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը համաձայնության էին հասել Սիրիայի հարավում հրադադար հաստատելու շուրջ: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել էր, որ կողմերը ապագայում կարող են համաձայնության հասնել նաև այլ վայրերում հրադադար հաստատելու շուրջ:
Նեթանյահու. Իսրայելը դեմ է Սիրիայի հարավում հրադադար հաստատելու համաձայնությանը
Հուլիսի 16-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեմ է Սիրիայի հարավում հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռքբերված համաձայնությանը: razm.info-ն գրում է՝ Նեթանյահուն նշել է, որ դա նպաստում է Սիրիայում Իրանի ներկայության ամրապնդմանը: Իսրայելի վարչապետի հայտարարությունը փոխանցում է «Հաարեց» պարբերականի կայքը: