Էդվարդ Նալբանդյան. «Դիվանագիտությունը հենց բանակցություններն են»
2010թ. ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ փաստի մասին խոսելիս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.
-Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե եռանախագահներն ասեին՝ մենք հույս չունենք որևէ տեղաշարժի և որևէ բանի ստորագրմանը (անգամ միջանկյալ) ապագա մեկ տարում, երկու տարում, երեք տարում։ Ինչո՞ւ համար էին այն ժամանակ վարվում բանակցությունները։ Միջնորդի իրենց դերակատարությունը հարցականի տակ կդրվեր։
Նա նշել է, որ եթե բանակցող կողմերն էլ նույն տրամաբանությամբ առաջնորդվեին, ապա այդ մտայնությամբ բանակցություններ վարելը բավական դժվար և անիմաստ է։ Է.Նալբանդյանը դժվարացել է ասել, թե ինչ կլինի 2010-ին, բայց.
-Եթեադրբեջանական կողմն ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի, այն ժամանակ հնարավոր է, որ տեղաշարժեր լինեն, սակայն ասել, որ մոտակա ժամանակ ինչ-որ բեկում կարող է սպասվել, չէի ասի,- ընդգծել է Է.Նալբանդյանը։
Նա նշել է նաև, որ վարվող բանակցությունները դադարեցնելու հարկ չկա. դրանք պետք է շարունակվեն, քանի որ «դիվանագիտությունը հենց բանակցություններն են»։
Էդվարդ Նալբանդյան. «Դիվանագիտությունը հենց բանակցություններն են»
2010թ. ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ փաստի մասին խոսելիս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.
-Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե եռանախագահներն ասեին՝ մենք հույս չունենք որևէ տեղաշարժի և որևէ բանի ստորագրմանը (անգամ միջանկյալ) ապագա մեկ տարում, երկու տարում, երեք տարում։ Ինչո՞ւ համար էին այն ժամանակ վարվում բանակցությունները։ Միջնորդի իրենց դերակատարությունը հարցականի տակ կդրվեր։
Նա նշել է, որ եթե բանակցող կողմերն էլ նույն տրամաբանությամբ առաջնորդվեին, ապա այդ մտայնությամբ բանակցություններ վարելը բավական դժվար և անիմաստ է։ Է.Նալբանդյանը դժվարացել է ասել, թե ինչ կլինի 2010-ին, բայց.
-Եթե ադրբեջանական կողմն ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի, այն ժամանակ հնարավոր է, որ տեղաշարժեր լինեն, սակայն ասել, որ մոտակա ժամանակ ինչ-որ բեկում կարող է սպասվել, չէի ասի,- ընդգծել է Է.Նալբանդյանը։

7or.am