Աշխարհ

17.07.2017 16:48


ՀՀ ԶՈւ զինծառայողները լեռնային պատրաստության դասընթաց են անցնում Վրաստանում

ՀՀ ԶՈւ զինծառայողները լեռնային պատրաստության դասընթաց են անցնում Վրաստանում

Հուլիսի 17-ին Վրաստանի Սաչխերիի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մեկնարկել է մեկամսյա ամառային դասընթաց: Դասընթացին մասնակցում է 18 զինծառայող՝ այդ թվում նաև Հայաստանից: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Դասընթացին մասնակցում են նաև զինծառայողներ Լեհաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Ադրբեջանից: Կուրսերը շարունակվելու են մինչև օգոստոսի 11-ը:

Դասընթացը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլում մասնակիցները վերհիշելու են իրենց բազային գիտելիքները, իսկ երկրորդ փուլի շրջանակներում արդեն յուրացնելու են լեռնային և սառցադաշտային տեղանքում տեղաշարժման հմտությունները, խոչընդոտների հաղթահարում, վիրավորներին առաջին բուժօգնության ցուցաբերում ևն:

Գործնական պարապումնքներ զինծառայողները անցնելու են ծովի մակարդակից 4100 մ բարձրության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը