Շնող գյուղում ջրահեղձ է եղել մայրը․ աղջիկը հրաշքով փրկվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղում հոսող գետում քաղաքացիներ են գտնվում և նրանց պետք է փրկարարների օգնությունը։
Դեբեդ գետում լողալիս են եղել մայր ու աղջիկ, երբ ջրի խորության ու վարարման հետևանքով մայրը գետի ջրերում կորել է, իսկ աղջիկը մեծ դժվարությամբ կարողացել է դուրս գալ գետից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայրը 80-ամյա Ռոզա Վերմիշյանն էր, իսկ աղջիկը՝ 58-ամյա Սեդա Վարդանյանը։