«Sözcü». Թուրքիան էներգետիկ առումով ավելի է «կապվում» Ռուսաստանի հետ
Թուրքիան էներգետիկայի ոլորտում ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում Ռուսաստանից: Նման բնորոշում է տվել թուրքական «Sözcü» թերթը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից Թուրքիային և Եվրոպային մատակարարվող բնական գազի ծավալներն ավելացել են 12 տոկոսով:
«Գազպրոմի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Ռուսաստանից ամենաշատ բնական գազ է արտահանվում դեպի Գերամանիա (ընդհանուր վաճառքի 16.7 տոկոսը): 2016թ. հուլիսից մինչև 2017թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ռուսական ընկերությունն ընդհանուր առմամբ վաճառել է 248.2 մլրդ խմ գազ:
Նշենք, որ ռուսական «Գազպրոմ» ու թուրքական «Բոթաշ» ընկերությունները համատեղ իրականացնում են «Թուրքական հոսք» խոշորագույն գազատարի կառուցման նախագիծը, որը մեկնարկել է օրեր առաջ: Նախատեսվում է, որ գազատարը տարեկան շուրջ 15.75 միլիարդ խմ գազ կմատակարարի Թուրքիային:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ. Թուրքիային ամենից շատ բնական գազ վաճառող երկիրը եղել է հենց Ռուսաստանը՝ 24 մլրդ 540 մլն խմ: Երկրորդ տեղում Իրանն է՝ 7 մլրդ 705 մլն խմ և Ադրբեջանը՝ 6 մլրդ 480 մլն խմ արդյունքով:
Աղբյուրի համաձայն՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակահատվածում թուրքական կողմի ամենամեծ մտավախությունն այն էր, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը:
2015թ. նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի միջադեպից հետո Թուրքիան Կատարի հետ համաձայնության է եկել՝ հեղուկ բնական գազի ներմուծման ծավալների ավելացման վերաբերյալ: Ներկայումս Թուրքիան հեղուկ բնական գազ է ներմուծում 7 երկրից, որոնց թվում Կատարից ներմուծման ծավալը կազմում է 68.5 տոկոս:

Աղբյուրը` Ermenihaber.am