Ա. Հարությունյան. «2012–ին Նիկոլի վարկանիշն ավելի բարձր է լինելու, քան Լևոն Տեր–Պետրոսյանինը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, թե ՀԱԿ-ն այնքան էլ շահագրգռված չէր, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ լրացուցիչ ընտրություններում հաղթի։
-Այն ռեսուրսը, որ ունեին, իրենք չօգտագործեցին, որովհետև, ի վերջո, ամբողջ մի ընտրատարածքում ընդամենը 5 հազար մարդ բերել ընտրության, երբ 50 հազար ընտրող կա, արդեն նշանակում է, որ այն ձևով չէին պայքարում,-ասել է նա։
Հարցին, թե ինչն է պատճառը, Արամ Հարությունյանը պատասխանել է, որ ՀԱԿ-ում լիդերության լուրջ խնդիր կա։
-2012-ին Նիկոլի վարկանիշն ավելի բարձր է լինելու, քան Լևոն Տեր-Պետրոսյանինը, համոզված եմ դրանում,-ասել է նա։
Այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վախենում էր, որ Փաշինյանը լիդերությունն իր ձեռքը կվերցնի, նա ասել է, թե կարող ենք նաև այդպես հասկանալ։
-Այն, ինչ հիմա Նիկոլի հետ է կատարվում, բոլորին վնաս է. ո՛չ պետությանն է օգուտ, ո՛չ իշխանություններին, ո՛չ, բնականաբար, Նիկոլին, ո՛չ այն քաղաքական ուժերին, որոնք Հայաստանի լավն են ուզում՝ բացառությամբ մի քանի հոգու, որ խանդի պահ կար (ընդ որում, դա իշխանության մեջ չի)։ Գիտե՞ք ինչ՝ մեկը 16-րդ հարկից իջնում է, մյուսը՝ բարձրանում, աստիճանին ինչ-որ մի պահ հանդիպում են, և Լևոն Տեր-Պետրոսյանը ու Նիկոլը շուտով կհանդիպեն չեմ իմանում՝ որ հարկում։ Նիկոլը մոնոտոն աճում է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը մոնոտոն նահանջում,-նշել է նա։

7or.am